Բաքվին զայրացրել է Մակրոնի հայտարարությունը

Հաջիզադեն նշել է, որ Ֆրանսիայի կողմից նման գործողությունները առաջին դեպքը չեն։

Հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպումից հետո Էմանուել Մակրոնի հայտարարությունը դրական ներդրում չի ունենում խաղաղության գործընթացի վրա: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Քիշնևում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրությունը ավանդաբար տրամադրվում էր Շառլ Միշելի կողմից՝ որպես բրյուսելյան ֆորմատի կազմակերպիչ։

«Հետագայում, միակողմանիորեն արված Ֆրանսիայի նախագահի կողմից, հանդիպման մասին հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում կողմերի դիրքորոշումը։ Ցավոք սրտի, սա Ֆրանսիայի կողմից նման գործողությունների առաջին դեպքը չէ, և դա դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,- ընդգծել է Հաջիզադեն։

Հիշեցնենք՝ Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպումից հետո պաշտոնական Ֆրանսիան ներկայացրել էր հանդիպման արդյունքները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print