Դիլիջանի քրեականի պետը կալանավորվեց

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում են դատախազությունից՝ նշելով, որ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:

Նշենք, որ Արսեն Ղայթմազյանը կալանավորվել էր նախօրեին:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, «Արմլուր» լրատվականում տարածվել էր տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Դիլիջանի քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

Երեկ երեկոյան էլ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ անչափահասին ծեծած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը ձերբակալվել է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print