Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան
«Հաշվի առնելով այս տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով Իրանում սահմանափակվեց մեր դիվանագիտական ներկայացուցչությունը, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում անհարկի չայցելել Իրան, իսկ այդ երկիր մուտք գործողներին՝ զգոն լինել»,- ասվում է հաղորդագրությունում:
Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում հյուպատոսական և այլ դիմումների համար կապ հաստատել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության հետ: