Հունիսի 3-ի ուշ երեկոյան Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանի միջև։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է կարմիրբերետավոր ոստիկանը հարվածում ու գետնին տապալում քաղաքացուն:
Կադրերում երևում է, որ քաղաքացին ուշագնաց է եղել։ Իսկ թե նրան ովքեր և ինչպես են օգնություն ցուցաբերել՝ հայտնի չէ։
Նշենք, որ «Երևանի գինու օրեր» փառատոնը անցկացվում է հունիսի 2-4-ը, ժամը 16։00–22։30։ Փակ են Թումանյան, Մոսկովյան և Սարյան փողոցները։