📷 Հեղեղումներ Հայիթիում

Նախնական տվյալներով՝ 15 մարդ մահացել է, 8-ը՝ անհետ կորել։

Հայիթիում արևադարձային «Արլեն» փոթորկով պայմանավորված հեղեղումների ու սողանքների հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 15 մարդ։ Եվս ութը համարվում են անհետ կորած։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ երկրի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությանը հղումով։

«Նախնական տվյալներով՝ 15 մարդ մահացել է, 8-ը՝ անհետ կորել, տուժել է 7475 ընտանիք, հեղեղվել 1219 տուն»,- փոխանցում է կայքը։ Նշվում է նաև, որ տարբեր շրջաններից տարհանվել է շուրջ 13,390 մարդ։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ի առավոտյան Հայիթիում արևադարձային «Արլեն» փոթորկի պատճառով հորդառատ անձրևներ են սկսվել։ Տեղումները հանգեցրել են մի քանի գետի վարարման, հեղեղումների, իսկ որոշ շրջաններում նաև սողանքների։ Տեղի իշխանությունները շտապ միջոցներ են ձեռնարկում տուժած բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print