Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխվել է

Աշոտ Փաշինյանին առևանգելու մեղադրանքով Գայանե Հակոբյանը կալանավորվել էր 1 ամսով:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 5-ին, բեկանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Մարտիրոսյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

«Ուշացած արդարադատություն.  Գայանե Մարտիրոսյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի որոշմամբ` տնային կալանք։ Շարունակիր վախենալ նիկոլ Եռաբլուրից և զոհված տղերքի մայրերից, իսկ թուրքիայում նշիր հաղթանակդ հայի նկատմամբ»,-գրել է պաշտպանը:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Գայանե Հակոբյանը կալանավորվել էր 1 ամսով:

Նա ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով. նրան մեղադրանք է ներկայացվել։

Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print