Երիտասարդ մոտ հայտնաբերվել է ևս 58 փաթեթ` շոկո և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներով։
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 19-ամյա բնակիչը թմրամիջոցներով փաթեթներ է տեղադրել քաղաքի տարբեր վայրերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության ծառայողներն այդ մասին տեղեկություններ են ստացել և օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել։
Վանաձորցուն հայտնաբերել են, խուզարկել և նրա մոտ գտել 58 փաթեթ` շուրջ 60 գրամ շոկո և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներով։ Նա Վանաձորի տարբեր հատվածներում տեղադրված նաև 19 փաթեթ է ներկայացրել ոստիկաններին։
Կազմված փաստաթղթերը և թմրամիջոցները ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։