Արամ Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաև ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա՝ Սիսիանի, Գորիսի և Կապանի բաժինների ծառայողների հետ:
Արամ Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա՝ Սիսիանի, Գորիսի և Կապանի բաժինների ծառայողների հետ:
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն այցելել են Սյունիքի մարզ։
Նրանք այցի շրջանակում եղել են Սյունիքի մարզի սահմանային այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։
Արամ Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաև ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա՝ Սիսիանի, Գորիսի և Կապանի բաժինների ծառայողների հետ:
Հանդիպումներին ներկա էր նաև Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմը։
Քննարկվել են մարզում օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ծառայողական կարգապահությանն առնչվող այլ հարցեր։





