Նշվում է նաև, որ մյուս երկու վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում։
Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած տուժածներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
«Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, երկու անգամ կատարվել էր սրտանոթային վերակենդանացման միջոցառումներ, վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ»,- ասված է հաղորդագրությունում։
ց, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր:
Հիշեցնենք՝ Գառնիի Բանավանից դեպի Արտաշատ ճանապարհին տեղի էր ունեցել ավտովթար, որի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։
Ավելի ուշ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել էին, որ ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած երեխաներից մեկը մահացել է։