Ավելի վաղ հանդիպման մասին հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հաջորդ քննարկումները նախատեսվում են հունիսի 12-ին Վաշինգտոնում: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հանդիպումը մեկնարկելու է հունիսի 12-ին, այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հայտնել էր, որ հունիսի 12-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: