ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանի նպատակն է շարունակել բարեկամական քաղաքականությունը փոխադարձ հարգանքի շրջանակում:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որով կոչ է արվում խուսափել Իրան այցելելուց։
«Ադրբեջանի ժողովրդին պետք է վախեցնել իսրայելական վարչակարգով, ոչ թե քաղաքակիրթ Իրանով», – գրել է նա Twitter-ում:
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանի նպատակն է շարունակել բարեկամական քաղաքականությունը փոխադարձ հարգանքի շրջանակում:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել իր քաղաքացիներին չայցելել Իրան` որպես պատճառաբանություն նշելով Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը։
وزارت خارجه آذربایجان نسبت به سفر شهروندان خود به #ایران هشدار داده است!
— Nasser Kanaani (@IRIMFA_SPOX) June 5, 2023
اين همان سیاستی که رئیسجمهور رژیم جعلی، کودککُش و اشغالگر صهیونیستی اخیرا در سفر به باکو در پیش گرفت.
آنکه باید مردم #آذربایجان را از آن ترساند، #رژیم_صهیونیستی است نه ایران تمدنی و اسلامی.