«Պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվեց»։
«Արշակ Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվեց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ, ոստիկանության նախկին պաշտոնյա Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման համար։
–