Առաջարկվում է բժշկական գաղտնիք համարվող տվյալները փոխանցել ՄԻՊ-ին

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դիրքորոշում է հայտնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանը դիրքորոշում է ներկայացրել բժշկական գաղտնիք համարվող տվյալները ՄԻՊ-ին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՄԻՊ-ի գրասենյակը։ 

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դիրքորոշում է հայտնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման վերաբերյալ։

Դիրքորոշմամբ հատուկ ընդգծվում է առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալները Պաշտպանին փոխանցելու անհրաժեշտությունը՝ գործառույթների արդյունավետ իրականացման համար, ինչը բխում է Պաշտպանի լիազորությունների արդյունավետ իրականացմանը վերաբերելի միջազգային և ներպետական չափանիշներից

Պաշտպանի ամբողջական դիրքորոշումը հասանելի է այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print