Ադրբեջանի ՄԻՊ-ը տեսակցել է հայ երկու զինծառայողներին

Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ՝ ՄԻՊ-ի հետ զրույցում հայ զինծառայողները նշել են, որ կալանքի պայմանների և բուժման վերաբերյալ բողոքներ չունեն։

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան կալանավայրում տեսակցել է ՀՀ մարտական դիրքեր սնունդ մատակարարող զինծառայողներ Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին։

Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ՝ ՄԻՊ-ի հետ զրույցում հայ զինծառայողները նշել են, որ կալանքի պայմանների և բուժման վերաբերյալ բողոքներ չունեն։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր:

Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ հայ 2 զինծառայողները` Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը, ձերբակալվել էին և ներգրավվել իբրև մեղադրյալ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print