Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է․ Ադրբեջանի ԱԳՆ

Ըստ նրա, խաղաղության պայմանագրում դեռևս կան կետեր, որոնք չեն համաձայնեցվել երկու կողմերի միջև, այդ իսկ պատճառով քննարկումները շարունակվում են։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է։ Այդ մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը։ Նա սակայան, չի կարող կանխատեսել, թե որքան կտևի այդ գործընթացը։

«Մենք անխուսափելի ենք համարում խաղաղության հասնելը՝ միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան։ Պետք է նախապատրաստվի ու ստորագրվի խաղաղության պայմանագիր և համաձայնագիր միջպետական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Անհնար է կանխատեսել, թե ինչքան կտևի այդ գործընթացը»,- ասել է Բայրամովը։ 

Բայրամովը հավելել է, որ առաջիկայում Վաշինգտոնում կկայանա բանակցությունների ևս մեկ փուլ։ Ըստ նրա, խաղաղության պայմանագրում դեռևս կան կետեր, որոնք չեն համաձայնեցվել երկու կողմերի միջև, այդ իսկ պատճառով քննարկումները շարունակվում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print