Մարտական գործողությունների էպիկենտրոնը մնում է Բախմուտի ուղղությունը։
Ուկրաինայի զինված ուժերը որոշ ուղղություններով հարձակման են անցել։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը։
«Մարտական գործողությունների էպիկենտրոնը մնում է Բախմուտի ուղղությունը։ Այնտեղ մենք շարժվում ենք բավական լայն ճակատով։ Հաջողություններ ունենք։ Զբաղեցնում ենք գերակա դիրքեր»,- գրել է Մալյարը։
–