OZON-ը կգա Հայաստան

OZON-ը Ռուսաստանում առցանց առևտրի առաջին ընկերություններից է:

OZON առցանց առևտրի հարթակը 2023-ի աշնանը կմտնի հայկական շուկա։ Այս մասին Come On Forum համաժողովի ժամանակ հայտարարել է OZON-ի բիզնես հարցերով ղեկավար Սերգեյ Գոնչարովը, տեղեկացնում է TAСС-ը։

«Հուլիսին մենք մուտք ենք գործում Ղրղզստանի շուկա, իսկ աշնանը` հայկական շուկա»,- ասել է Գոնչարովը։

Ընկերության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Հայաստանում OZON-ը նախատեսում է բացել տեղական շուկա և կառուցել սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը: Այն կներգրավի նաև տեղական վաճառողների, որոնք կկարողանան OZON-ի միջոցով վաճառել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում:

OZON-ը Ռուսաստանում առցանց առևտրի առաջին ընկերություններից է, որը երբեմն անվանում են նաև «Ռուսաստանի Ամազոն»: Այն հիմնադրվել է 1998-ին որպես առցանց գրախանութ, մինչև 2019-ը OZON-ը երկրի առցանց մանրածախ առևտրի երեք խոշոր հարթակներից մեկն էր:

2021-ից OZON-ը բիզնես է զարգացնում Բելառուսում և Ղազախստանում, իսկ 2022-ի դեկտեմբերին մուտք է գործել Ղրղզստանի շուկա։   

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print