Ուդմուրտիայում սիդրից թունավորման հետևանքով մահացել է մեկ պատանի, իսկ մեկ կին դեռ գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է շրջանի կառավարության փոխնախագահ Էլվիրա Պինչուկը:
Ըստ պաշտոնյայի՝ լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկուսն էլ թունավորվել են մեթանոլով:
Իսկ Սամարայում սիդրով թունավորվածներից մահացածների թիվը հասել է 7-ի, ևս 13 մարդ գտնվում է հիվանդանոցներում: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել են մարզային առողջապահության նախարարությունից:
Նիժեգորոդսկի մարզում «Միստր Սիդր» ըմպելիքն օգտագործելու պատճառով 6 մարդ է թունավորվել, որոնցից 2-ը մահացել են:
Պենզայի մարզում էլ 3 մարդ է թունավորվել, այդ թվում՝ 2 դեռահաս: Նրանք հոսպիտալացված են: