Դիմորդների թիվն անհամեմատ բարձր է ՀՊՏՀ «Ֆինանսներ», «Կառավարում», «Շուկայագիտություն» մասնագիտությունների համար:
Հանրապետությունում հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ նշելով, որ քննություններին այս փուլում մասնակցելու է 13 հազար 456 դիմորդ։
«Միասնական քննությունների առաջին օրը դիմորդները քննություն են հանձնելու «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։ Այս փուլի քննություններն ավարտելու ենք հունիսի 27-ին «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից։ Դիմորդները տեղաբաշխվել են հանրապետության 40 միասնական քննական կենտրոններում։ 14-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում»։ Այս փուլում քննություններին մասնակցող դիմորդների թվում կան նաև այն անձինք, որոնք հնարավորություն են ունեցել քննություն հանձնել նախորդ փուլում՝ ընթացիկ տարվա հունվարին։ Հունվարին քննություն հանձնածներից հունիսի համար չի հայտագրվել միայն 333-ը։ Մնացած 4200-ը պատրաստվում է կրկին մասնակցել քննություններին։
Թե կոնկրետ որ մասնագիտություններն են նախընտրում դիմորդները, Կարո Նասիբյանը պարզաբանեց. «Ինչպես գիտեք, տարիներ շարունակ ավելի շատ դիմում էին տնտեսագիտական մասնագիտություններով, ու բոլոր բուհերում սկսեցին դասավանդել այդ մասնագիտություններով: Դիմորդների թիվն անհամեմատ բարձր է ՀՊՏՀ «Ֆինանսներ», «Կառավարում», «Շուկայագիտություն» մասնագիտությունների համար: ԵՊԲՀ-ում ակտիվություն ենք նկատում «Ստոմատոլոգիա» մասնագիտության դեպքում: Այն կարծես թե ավելի բարձր է, քան «Բուժական գործ»-ի դիմորդների թիվը:
—