Ոստիկանապետը խորհրդակցություն էր հրավիրել Երևան քաղաքի վարչության ղեկավար կազմի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։
ՆԳՆ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հունիսի 6-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել Երևան քաղաքի վարչության ղեկավար կազմի, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների մասնակցությամբ։
ՆԳՆ ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հունիսի 1-ից գործող իրավակարգավորումներին՝ կարևորելով ավտոմեքենաների, այդ թվում՝ ծառայողական ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման կամ դիմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերով վարչական ներգործության միջոցների կիրառումը:
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ոստիկանության բարեփոխումների շրջանակներում նախատեսվող ատեստավորման գործընթացին, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին: