Ձերբակալվել է «Միստր սիդր» ըմպելիքի արտադրողը

ՌԴ Ուլյանովսկի մարզում գրանցվել է սուռոգատային սիդրից թունավորման 62 դեպք։ Զոհերի թիվը հասել է 20-ի: Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Օլեսյա Կոլոտիկ-Կամենևան:

«Հունիսի 7-ի առավոտվա դրությամբ հայտնաբերվել է թունավորման 62 դեպք, այդ թվում՝ 20 մարդ մահացել է», – ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի ուշ պարզվել է, որ Ուլյանովսկում դատարանը երկու ամսով ձերբակալել է գործարար Անար Հուսեյնովին՝ Պովոլժիեի շրջանների բնակիչների՝ «Միստր սիդր» ըմպելիքից թունավորման եւ մահվան գործով։

Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ Ուդմուրտիայում սիդրից թունավորման հետևանքով մահացել է մեկ պատանի, իսկ մեկ կին գտնվում էր հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Ավելի ուշ պարզվել էր, որ թունավորման պատճառ է հանդիսացել «Միստր Սիդր» ըմպելիքը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print