🎬Մոսկվան փայփայում է Երևանի հետ հարաբերությունները

Մոսկվան փայփայում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ: Նման հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Միշուստինը նրան է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին էլ փոխանցել է բարեմաղթանքներ։

«Այսօր Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը զարգանում է ակտիվ, դինամիկ՝ չնայած մի շարք անբարյացակամ պետությունների անօրինական տնտեսական պատժամիջոցներին», — ասել է Միշուստինը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print