Արտոնյալ հիպոթեքային պայմաններ՝ ԱԱԾ ծառայողներին

Յուրաքանչյուր տարի ԱԱԾ 40 աշխատակցի հնարավորություն կընձեռվի օգտվել ծրագրից։

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է արտոնյալ հիփոթեքային երկարաժամկետ վարկավորման պետական ծրագրի մասնակից դարձնել նաև ԱԱԾ ծառայողներին։ Այժմ այդ ծրագրից կարողանում են օգտվել միայն զինծառայողները։

Ծրագիրը նախատեսում է բնակարանի գնման դեպքում պետության կողմից կանխավճարի տրամադրում 2,5 միլիոն դրամի չափով։ Բացի այդ, բանկի կողմից սահմանված տոկոսներից 5 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը։

«Ներկայումս ԱԱԾ բազմաթիվ ծառայողներ ունեն բնա­կա­րա­նային պայմանների բարելավման կարիք, սակայն հաշվի առնելով ՀՀ բանկերի կողմից առա­ջարկ­վող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանները՝ նշված խնդրի լուծումը դառնում է գրեթե անհնար: Հնարավորություն է ստեղծվում Զինվորական ծառայության և զինծառայողի կար­գա­վի­ճա­կի մասին օրենքով զինծառայողների համար նախատեսված սոցիա­լա­կան երաշ­խիք­ներն ամ­բողջ ծավալով տրամադրելու եղա­նա­կով, Ազգային անվտանգության ծա­ռա­­յու­թյունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտան­գության մարմիններում ընդհանրապես և սահմանապահ զորքերում հատկապես, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Նախատեսվում է յուրաքանչյուր տարի ԱԱԾ 40 աշխատակցի հնարավորություն ընձեռել ծրագրից օգտվելու։ Այս նպատակով 2024-ին ԱԱԾ-ին կհատկացվի 157 միլիոն դրամ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print