Հայաստանը և Ադրբեջանը պետք է փորձեն գտնել փոխադարձ ընդունելի լուծում՝ հակամարտությունը հաղթահարելու համար: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը, հայտնում է ТАСС գործակալությունը։
Նախագահն ասել է, որ նախորդ տարիներին ինքը մեծ ջանքեր է ներդրել կողմերի միջև հակամարտությունը լուծելու համար՝ փորձելով փոխգործակցություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։
«Հիմա ամեն ինչ բարդացել է, մենք պետք է կարգավորենք այս իրավիճակը: Այս դեպքում, իհարկե, ես սատարում եմ Նիկոլ Վովաևիչին՝ գիտակցելով, որ այս բոլոր խնդիրներն ընկել են նրա վրա։ Համբերություն և ջանքեր՝ խնդրին լուծում գտնելու համար, որպեսզի դա ձեռնտու լինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ընդգծել է պետության ղեկավարը։