Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրել են անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները: Այդ մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Դեսպանը նաև այցելել է Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։ Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը»,- նշված է գրառման մեջ։

