Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը կտեղեկացվի։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:
«Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախատեսվում էր անցկացնել հունիսի 12-ին: