Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին ընդունել է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել շարժման՝ Արցախի նախագահին ուղղված նամակի դրույթների շուրջ։
«Արայիկ Հարությունյանը, կարեւորելով կենսական հարցերի շուրջ հանրային տարբեր շրջանակների հետ երկխոսության անհրաժեշտությունը, ներկայացրել է իշխանությունների ռազմավարական մոտեցումները հատկապես շրջափակման պատճառների ու հետեւանքների հաղթահարման վերաբերյալ»,- ասված է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: