Նախագիծ` կարուսելների անվտանգ շահագործման վերաբերյալ

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է նախագիծ, ըստ որի սահմանվում է կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ՀՀ տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ սահմանող իրավական ակտը բացակայում է:

Որոշման ընդունման հիմնական նպատակն է շահագործման գործընթացի ժամանակ ունենալ նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի արտադրական վտանգավոր օբյեկտի անվտանգ շահագործումը:

Նախագծի ընդունումը կնպաստի արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովումը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print