Անցնելու ենք ինքնապաշտպանության․ Ֆիրդուսի թաղամասի բնակիչներ․ «Իրավունք»

ֆիրդուսցիների տները համարվել է գերակա շահ, քանդում են:

«Իրավունք» թերթը գրում է․ «Կառավարության դիմաց երեկ հերթական բողոքի ակցիա իրականացրին Ֆիրդուսի թաղամասի բնակիչները: Ըստ բնակիչների` իրենց տների հարցով դատական նիստ է տեղի ունեցել, որտեղ դատավոր Մուրադ Հովակիմյանը հիացմունքով լսել է հայցվոր կողմին, իսկ պատասխանող կողմին անտեսել է: Խնդիրն այն է, որ ֆիրդուսցիների տները համարվել է գերակա շահ, քանդում են, իսկ բնակիչները հարց են բարձրացնում` ո՞րն է այստեղ գերակա շահը:

«Եթե կառավարությունը այս ամենն աչքաթող անի, դա բերելու է անդառնալի դեպքերի, որովհետեւ, եթե մենք տեսնենք, որ իրենք անպատիժ են, անցնելու ենք ինքնապաշտպանության: Հետո չասեք` էսինչ բանը անօրեն է: Դուք ոչ մի օրենք չեք պահում: Մենք էլ մեր ձեւով պաշտպանելու ենք մեր սեփականությունը», – զգուշացրեց բնակիչներից մեկը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print