«Այաքսը» պաշտոնապես դիմել է Կրասնոդարին

Հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբը 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ձեռք բերելու վերաբերյալ պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին»։ Տեղեկությունը հայտնում է հոլանդական «De Telegraaf»–ը։

Ըստ ԶԼՄ-ի` հնարավոր տրանսֆերի արժեքը կարող է կազմել 9 մլն եվրո, ակումբի տնօրեն Սվեն Միսլինտատը կապի մեջ է ֆուտբոլիստի գործակալների հետ։

Ավելի վաղ «Չեմպիոնատը» հայտնել էր, որ «Այաքսը» հետաքրքրված է Սպերցյանին ձեռք բերելու հարցում:

Էդուարդ Սպերցյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, «Կրասնոդար» ֆուտբոլի ակադեմիայի սան է: 2021 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններից հետո նա համաձայնել է հանդես գալ ազգային հավաքականում։

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 40 խաղում խփել է 14 գոլ և կատարել է 14 գոլային փոխանցում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print