Ապօրինի վաճառվող ծխախոտ ունենք մեր շուկայում․ Արսեն Թորոսյան

Փաստորեն մենք զսպման թուլացում  ենք իրականացնում, նախկինում զսպել ենք ալկոհոլային խմիչqների մասով ակցիզային հարկի տարեկան 30 % աճով և ծխախոտի դեպքում 15 % աճով, բայց դուք էլ ասացիք, որ մենք անցնում ենք 10 % անոց քայլերի: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Ես սա այն լավ ազդակ չեմ համարում և կարծում եմ, որ պետք է խիստ հիմնավորվի այդ իջեցումը, ինչու ենք թուլացնում զսպումը»,-ասաց Թորոսյանը և նշեց, որ երբ ակցիզային հարկն ավելացվում է, ապա վնասակար այդ ապրանքների և՛ սպառումն է քչանում և հարկային եկամուտներն են ավելանում: Պատգամավորն ընթերցեց ցուցանիշներ, որ ծխախոտի ակցիզային հարկը Հայաստանում 14 հազար դրամ է, Ռուսաստանում՝ 20 հազար , 23 հազար՝ Բելառուսում և 40 հազար դրամ՝ Իրանում: «Այս տարածաշրջանում մենք շարունակում ենք մնալ ծխախոտային դրախտ»,-ասաց պատգամավորը։

Թորոսյանն անդրադառնալով էլեկտրոնային ծխախոտներին, հայտարարեց, թե ապացուցված չէ, որ էլէկտրոնային սիգարետները քիչ վնասակար են և անհասկանալի ու ոչ հիմնավոր համարեց էլեկտրոնային սիգարետների գնի ավելի ցածր լինելը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print