Հայաստանցի կինոռեժիսոր Թեմուր Հովհաննիսյանի «Փրկություն» (Salvation) ֆիլմն արժանացել է ամերիկյան Universe Multicultural Film Festival (UMFF) կինոփառատոնի մրցանակին՝ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» (Grand Jury Prize Best Short) անվանակարգում:
Ֆիլմը հիմնված է կինոռեժիսորի կյանքի իրական փաստերի վրա:
Այն հավատքի եւ այն հրաշքների մասին է, որոնք կարող է պարգեւել հավատքը:
Ֆիլմը պատմում է վատառողջ կնոջ մասին, որը, թվում է, ապրելու որեւէ շանս չունի: Որդին այցելում է Սրբի լեռան բարձունքի վրա գտնվող Սուրբ Հովհաննես մատուռը, որտեղ խնդրում է Աստծուն բուժել իր մորը: Եվ հրաշքը կատարվում է:
–