Հունիսի 7-ին Երևանում ավարտվեց Միլանի ակադեմիայի մանկապատանեկան 10-օրյա ճամբարը, որի շրջանակում Հայաստանի մարզերի 160 պատանի հնարավորություն ունեցավ մարզվելու Միլանի ակադեմիայի ֆուտբոլային հայտնի մարզիչների մոտ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ:
Ամերիաբանկի կողմից իրականացված բարեգործական այս նախաձեռնության շուրջ համախմբվել էին Հայաստանի առաջատար բրենդները` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Տաշիր» ընկերությունների խումբը և Team Telecom Armenia-ն:
Մասնակից պատանիների խոսքով` միջազգային այս ճամբարը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ Միլանի ակադեմիայի դասավանդման ոճին, մարզիչների տեխնիկային ու փորձին, տվեց սպորտային կարևոր հմտություններ և, իհարկե, ընկերներ Հայաստանի տարբեր մարզերից:
Երևանաբնակ ֆուտբոլասեր պատանիները ևս հնարավորություն ունեցան մասնակցելու Իտալիայից ժամանած մարզիչների վարպետության դասերին ու զարգացնելու իրենց ֆուտբոլային կարողությունները:
–