Պենտագոնի հայտարարության համաձայն ՝ օգնության նոր փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության կարևորագույն սարքավորումներ և զինամթերք:
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Պենտագոնի հայտարարության համաձայն ՝ օգնության նոր փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության կարևորագույն սարքավորումներ և զինամթերք:
Գերատեսչության ներկայացրած ցանկում են «HAWK» ՀՕՊ համակարգերը, «Puma» ԱԹՍ-ները, լազերային նշանառությամբ հրթիռային համակարգերի զինամթերքն ու արկերը:
«Միացյալ Նահանգները կշարունակեն համագործակցել դաշնակիցների և գործընկերների հետ ՝ Ուկրաինային հնարավորություններ ընձեռնելու բավարարելու իր անմիջական կարիքները ռազմի դաշտում և երկարաժամկետ հեռանկարում», – ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
–