Հունիսի 9-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում քննվեց ապրիլի 7-ին Հայաստանի սահմանը ապօրինի հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից՝ Հուսեյն Ախունդովի գործը։ Վերջինս մեղադրվում է ապրիլի 12-ին Շղարշիկ գյուղում «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մեջ։ Դատարանը որոշեց Հուսեյն Ախունդովի կալանքը երեք ամսով երկարձգել։ Հետագա դատական նիստերը կանցկացվեն դռնփակ՝ հաշվի առնելով պետական գաղտնիության հանգամանքը։
–