Երեխաներին հայտնաբերել են ավիավթարից շուրջ 40 օր անց։
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց հայտնաբերվել է չորս երեխա, որոնք ողջ են մնացել և ապրել են ջունգլիներում։
Ամենափոքրը 11 ամսական է, ամենամեծը՝ 13։ Նրանց գտել են նիհարած, ջրազրկված և միջատների կողմից խայթված, բայց առանց լուրջ վնասվածքների: Ենթադրվում է, որ նրանք սննդամթերք են գտել, որը փրկարարները նետել են ուղղաթիռներից։ Նրանք չորս եղբայրներ են։
Տղաներն անհետացել էին մայիսի 1-ի ավիավթարից հետո: Ինքնաթիռի շարժիչը խափանվել էր, և օդաչուն հասցրել էր այդ մասին հայտնել կարգավարներին՝ նախքան կարծանվելը։Ինքնաթիռը հայտնաբերվել էր երկու շաբաթ անց։ Վթարի վայրում փրկարարները գտել էին մահացած մեծահասակների երեք դի: Երեխաներին տեղում չէին հայտնաբերել։