«Մանչեսթեր Սիթին» դարձավ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի գավաթակիրը՝ Ստամբուլում կայացած երզափակչում հաղթելով Միլանի «Ինտերին»։
Հանդիպման առաջին 45 րոպեներից հետո լուսատախտակին նույն թվերն էին, ինչ խաղի մեկնարկից առաջ՝ 0-0։ Առաջին խաղակեսում լուրջ կորուստ ունեցավ Գվարդիոլայի թիմը․ հանդիպման 36-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց թիմի առանքային ֆուտբոլիստներից մեկը՝ Կևին դե Բրույնեն։ Նրան փոխարինեց Ֆիլ Ֆոդենը։
Երկրորդ խաղակեսում, հանդիպման 68-րդ րոպեին անգլիական ակումբը բացեց այս խաղի հաշիվը․ 68-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։
Քիչ անց Դիմարկոն կարող էր հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց նրա հարվածը «կանգնեցրեց» ուղղահայաց դարպասաձողը, իսկ րոպեներ անց Լուկակուի հարվածը որսաց արդեն Էդերսոնը։ 77-րդ րոպեին արդեն անգլիական թիմը կարող էր կրկնապատկել իր առավելությունը Ֆոդենի հարվածից հետո, բայց Օնանան վստահ գործեց այդ դրվագում։
Հանդիպման վերջին 10 րոպեներին մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը բավականին ակտիվացրեց միլանցիների խաղն առջևի գծում։ Բայց իտալական թիմին այդպես էլ չհաջողվեց գոնե մեկ անգամ գրավել Էդերսոնի պաշտպանած դարպասը։
Հանդիպումն ավարտվեց Գվարդիոլայի թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Հենրիխ Մխիթարյանը ևս իր անունը գրեց այս մրցաշարի պատմության մեջ։ Նա դեռևս միակ հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ Նա նաև առաջին հայ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է երեք եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչներին՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի․ վերջին երկուսում Հենրիխը դարձել է գավաթակիր։
Աղբյուր` armsport.am