Ձերբակալել են Լիոնել Մեսսիին

Արգենտինայի հավաքականը Չինաստան էր ժամանել՝ մասնակցելու Ավստրալիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը։

Չինաստանում՝ Պեկինի օդանավակայանում ձերբակալվել է Արգենտինայի հավաքականի ավագ, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին։

Միջադեպի պատճառ է դարձել Մեսսիի՝ երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ վիզայի բացակայությունը։ Արգենտինայի և Իսպանիայի անձնագիր ունեցող ֆուտբոլիստը որոշել է առանց համապատասխան փաստաթղթի այցելել Չինաստան, ներկայացնելով ոչ թե արգենտինական, այլ՝ իսպանական անձնագիրը: Իսկ Իսպանիայի քաղաքացիները ՉԺՀ առանց վիզայի մուտքի թույլտվություն չունեն։ Օդանավակայանում իսպանական անձնագիր տրամադրելով՝ ֆուտբոլիստը ստիպված է եղել մոտ երկու ժամ մնալ, մինչ ՉԺՀ միգրացիոն ծառայությունը նրան շտապ վիզա էր տրամադրել․ այս մասին հաղորդում են օտարերկրյա լրատվամիջոցները։

Արգենտինայի հավաքականը Չինաստան էր ժամանել՝ մասնակցելու Ավստրալիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը։

Կարճ ժամանակ անց միջադեպը հարթվել է, և Մեսսիին թույլատրել են մուտք գործել երկիր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print