Որտե՞ղ կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը

2024 թ. աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբեր-դեկտեմբերին՝ Փարիզի օլիմպիական խաղերի ավարտից մի քանի ամիս հետո:

2024 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը չի կայանա Հայաստանում, այն կանցկացվի Բահրեյնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն։

«Բահրեյնի մայրաքաղաք Մանաման կհյուրընկալի 2024 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Քվեարկությունը տեղի է ունեցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացված ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմի նիստում: Նշվում է, որ Բահրեյնի հայտը ստացել է ավելի մեծ աջակցություն, քան մյուս երկու թեկնածուներինը՝ Երևանինն ու Տիրանայինը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սա կլինի ծանրամարտի ամենակարևոր մրցումը, որը երբևէ անցկացվել է Բահրեյնում։

2024 թ. աշխարհի առաջնությունը նշանակված է նոյեմբեր-դեկտեմբերին՝ Փարիզի օլիմպիական խաղերի ավարտից մի քանի ամիս հետո:

Հիշեցնենք, որ ապրիլին Երևանում անցկացվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի վազեց դեպի բեմ, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։ Նիկոլյանին բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print