Վարժանքները կտևեն մինչև հունիսի 16-ը:
Վրաստանում մեկնարկել են հրշեջների և փրկարարների լայնածավալ միջազգային վարժանքներ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի ստորաբաժանումների մասնակցությամբ: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Վարժանքները կտևեն մինչև հունիսի 16-ը: Դրանք կազմակերպվել են Եվրոպական միության փորձագիտական և տեխնիկական աջակցությամբ:
Վարժանքների նպատակն է մշակել անտառային հրդեհների դեմ պայքարի արդյունավետ մեթոդներ և համակարգել պատկան ծառայությունների համատեղ գործողությունները բնական խոշոր արհավիրքների պայմաններում:
Վրաստանում մեկնարկած վարժանքներին մասնակցում է ոչ միայն ավտոմոբիլային տեխնիկան, այլև՝ ավիացիան: