🎬Կենդանաբանական այգու նորածին բնակիչը․ տեսանյութ

Վագրիկը լույս աշխարհ է եկել հունիսի 10-ին։

Երևանի կենդանաբանական այգու Ամուրյան վագրերի ընտանիքում ձագուկ է ծնվել։ Տեղեկությունը հայտնում է այգու մամուլի ծառայությունը։

Ձագուկը լույս աշխարհ է եկել հունիսի 10-ին։

«Վագրիկն արտաքուստ առողջ է և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կընթանա, շուտով կկարողանանք մեր «աղջնակին» առավել լիարժեք ներկայացնել»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Ամուրյան վագրերը որպես անհետացող տեսակ ընդգրկված են միջազգային Կարմիր գրքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print