Սպերցյանը՝ այլ ակումբ տեղափոխվելու մասին

Նա հրաժարվել է մեկնաբանել «Այաքս» հնարավոր տեղափոխությունը:

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է «Զենիթ» կամ «Սպարտակ» իր հնարավոր տեղափոխության մասին:

«Չեմ դիտարկել ու չեմ դիտարկելու ռուսական ակումբներ տեղափոխվելու տարբերակները: Միանգամից ոչ կասեմ նրանց, իմ տեղափոխությունն այնտեղ հնարավոր չէ: Դրանով «Կրասնոդար»-ին իմ վերաբերմունքն եմ ցույց տալիս, շնորհակալ եմ մարդկանց այն ամենի համար, ինչ անում են հանուն ինձ: Փորձում եմ առավելագույնս օգնել իմ թիմին, դրա համար էլ ռուսական այլ ակումբ տեղափոխվելը բացառում եմ»,- Սպերցյանի խոսքերը մեջբերում է bookmaker-ratings.ru-ն:

Նա հրաժարվել է մեկնաբանել «Այաքս» հնարավոր տեղափոխությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print