ՊԵԿ-ը խստացրել է վերահսկողությունը՝ պարբերաբար դարձած մաքսային խախտումների պատճառով։
Հայ-վրացական սահմանակետին, նաև՝ Վերին Լարսի անցակետում վերջին շրջանում մեծ հերթերն են գոյացել, ինչը հարուցել է բազմաթիվ տնտեսվարողների դժգոհությունը։ Պատճառը սահմանին խստացված մաքսային վերահսկողությունն է, ինչի պատճառը, ըստ Radar Armenia-ի տեղեկությունների, «Ար.Տոբակո» ընկերության գործունեությունն է։ Ըստ նույն աղբյուրների՝ ՊԵԿ-ը խստացրել է վերահսկողությունը՝ պարբերաբար դարձած մաքսային խախտումների պատճառով։
Հիշեցնենք, որ օրերս ՊԵԿ-ը հայտարարել էր, թե բացահայտվել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպքեր. արդյունքում՝ պետությանը պատճառվել է շուրջ 416 մլն ՀՀ դրամի վնաս։ Հարուցվել էր քրեական վարույթ։
Radar Armenia-ի տեղեկություններով՝ «Ար. Տոբակո» ընկերությունը փոխկապակցված է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։