Քննարկվել են առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր
Այսօր՝ հունիսի 152-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։
Հաստատվել է Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Սերոբ Սարգսյանի ընտրությունը։
Ամփոփվել են Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։