«Հրաշք այգում» տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր հրապարակմանն ընթացք է տրվել, եւ «Հրաշք այգում» տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով։ Խոսքն Արարատի Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրիկ Մուրադյանի եւ ՆԳՆ աշխատակիցների, որոնցից մեկը՝ հատուկ ստորաբաժանման աշխատակից, մասնակցությամբ ծեծկռտուքի մասին է, որի վերաբերյալ անցած շաբաթ էինք գրել։

Քննչական կոմիտեից երեկ մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին․ «Քննություն է իրականացվում․ այս պահին դեռեւս դատավարական կարգավիճակ ունեցող անձ կամ անձինք չկան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print