Հայտնի է՝ երբ կավարտվի «Մեղրի» սահմանային անցակետի արդիականացումը

Շինարարական աշխատանքներն իրականացնելու է իրանական «Թանա էներջի մենեջմենթ» ՓԲԸ-ն։

Հայ-իրանական սահմանին գտնվող «Մեղրի» սահմանային անցակետի արդիականացման գործընթացը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ պետեկամուտների կոմիտեից։

Մեղրիի մաքսատան վերակառուցման և արդիականացման աշխատանքներն արդեն սկսվել են։ ՊԵԿ-ից բայտնեցին, որ միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից անցակետ կկառուցվի։

«Մեղրիի սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով՝ պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք։ Անցակետը կունենա մուտքի ուղղությամբ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման, բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն քննման և մաքսային ձևակերպումների մասնաշենքեր, ինչպես նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ ու այլ ենթակառուցվածքներ», – նշված է պատասխանում։

Նախատեսվում է, որ մուտքի և ելքի ուղղությամբ կլինի 5-ական գիծ։ Արդիականացված սահմանային անցակետը կհամալրվի գերժամանակակից սարքավորումներով ՝ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար։

Շինարարական աշխատանքներն իրականացնելու է իրանական «Թանա էներջի մենեջմենթ» ՓԲԸ-ն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print