Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ սեպտեմբերի 8-ին։
Հիշեցնենք՝ հավաքականների առաջին դիմակայությունը եղել էր Երևանում, որտեղ Հայաստանի ընտրանին մցրակցին զիջել էր 1 ։ 2 հաշվով։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում։
Նշենք, որ Էսքիշեհիր քաղաքը գտնվում է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում՝ մայրաքաղաք Անկարայից 250կմ հեռավորության վրա։