🎬Որոնվում է․ տեսանյութ

Որոնվող քաղաքացին Երեխային չի առևանգել, սակայն սեռական բռնության է ենթարկել։

Վերջերս ՀՀ Ոստիկանությունը լուսանկար էր տարածել, ըստ որի լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ 

«Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (սեռական ոտնձգություն)։ Փորձաքննություն է նշանակված, երեխան տուժող է ճանաչվել, բայց հանցագործությունը կատարած անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», — ասել է Աբրահամյանը։

Աբրահամյանը հայտնեց նաև, որ երեխան առևանգված չէ։ ՔԿ-ից հաստատեցին, որ դեպքը տեղի է ունեցել Դավթաշենի առանձնատների հատվածում: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print