Միջոցառմանը ներկա են եղել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, համայնքի մտավորականները, մանկավարժներ, աշակերտներ, հյուրեր։ Մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Ակսել Բակունցի հուշարձանին։
Այսօր լրանում է գորիսեցի մեծանուն գրող Ակսել Բակունցի ծննդյան 124֊ամյակը։ Գորիսի համայնքապետարանի և Ակսել Բակունցի տուն֊թանգարանի հետ համատեղ Գորիս համայնքում կազմակերպվել էր բակունցյան շուչն ու ոգին կրող մշակութային֊ստեղծագործական միջոցառում։
Միջոցառմանը ներկա են եղել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, համայնքի մտավորականները, մանկավարժներ, աշակերտներ, հյուրեր։ Մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Ակսել Բակունցի հուշարձանին։
Այնուհետև միջոցառումը շարունակվել է գրողի տուն֊թանգարանի բակում։ Ակսել Բակունցի կյանքին և ստեղծագործական ուղուն անդրադարձել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի փոխտնօրեն Համլետ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից, գրականգետ Միհրան Հովհաննիսյանը, գրականագետ Գարիկ Ավանեսյանը։
Ազգային երգ ու պարով միջոցառումն իրենց ելույթներով ամբողջացրել են Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի մեներգիչները, Վահե Մելքումյան պարայաին ստուդիայի սաները, Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի և Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի աշակերտները, մանկական զարգացման կենտրոնի երեխաները, իսկ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի սաները ցուցադրել են իրենց կտավները և կազմակերպել են վարպետության դաս։
-@