Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել

Հունիսի 13-ին՝ժամը 18:40-ին, ԱդրբեջանիԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված

հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմում տուժածներ չկան:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:  

Ադրբեջանի ՊՆ-ն այդ հաղորդագրությամբ նախ տեղեկատվական հիմք է ստեղծել, ապա կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print